Վրաստանում անձրևոտ եղանակը կպահպանվի

Մայիսի 11-14-ը Վրաստանի ողջ տարածքում անձրևոտ եղանակը կպահպանվի: Բնապահպանության ազգային գործակալության տվյալներով, օդի ջերմաստիճանը մայիսի 11-13-ը կկազմի 17-22 աստիճան տաքություն, իսկ մայիսի 14-ին 2-3 աստիճանով կբարձրանա:

Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-13-ին կգրանցվի 20-22, իսկ մայիսի 14-ին` 24 աստիճան տաքություն:

Թողնել պատասխան