Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում Վրաստանում փառատոն կանցկացվի

Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում մայիսի 15-30-ը Վրաստանի ազգային թանգարանում փառատոն կանցկացվի։

Վրաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրվող փառատոնի շրջանակներում ազգային թանգարանում կբացվեն ցուցահանդեսներ, կանցկացվեն կրթա-մշակութային ծրագրեր, գրքի շնորհանդեսներ ու հանրային դասախոսություններ:

Կազմակերպիչները առանձնացնում են հատկապես «Վրաստանի Հանրապետություն-100» խորագրով ցուցահանդեսի անցկացումը:

Մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը, մայրաքաղաքի բնակիչների, ինչպես նաև քաղաքի հյուրերի համար մուտքը Վրաստանի ազգային թանգարանի բոլոր գործող թանգարաններ կլինի անվճար։ Տեղեկացնում է imedinews-ը։

 

Թողնել պատասխան