Փոթիում երեխաները քաղցրավենիքի փոխարեն քիմիական նյութ ուտելու հետևանքով թունավորվել են

Փոթիում երեխաները քաղցրավենիքի փոխարեն խողովակների մաքրման համար նախատեսված քիմիական նյութ ուտելու հետևանքով թունավորվել են։ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ, բացի այդ, նրանց ներքին օրգանները և շնչուղիները նյութից ծանր վնասվածքներ են ստացել:

Հոսպիտալացված երեխաներից մեկի՝ 5 տարեկան աղջկա տատի խոսքով, երեխան խանութում տեսելով գունազարդ փաթեթավորումը, որի վրա գրված է եղել «Крот», գնել է այն: Փորձելով քիմիական թունավոր նյութը, նա սկսել է շնչահեղձ լինել, բացականչել: Երեխային տեղափոխել են Փոթիի կենտրոնական հիվանդանոց:

Որոշ ժամանակ անց Փոթիից Թբիլիսի է տեղափոխվել 10 տարեկան ևս մեկ անչափահաս, որը նույնպես փորձել է նյութը՝ շփոթելով այն քաղցրավենիքի հետ: Հեռուստաընկերության փոխանցմամբ, բացառված չէ, որ նյութը երեխաներին վաճառվել է նույն խանութում:

Քրեական գործ է հարուցվել առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով, ինչը ենթադրում է մինչև 2 տարի ազատազրկում:

Թողնել պատասխան