Ընտանիքի սրբության օր. պատրիարքարանն այսօր երթ կանցկացնի

Մայիսի 17-ին ընտանիքի սրբության օրվա կապակցությամբ ժողովրդական երթ կանցկացվի։ Այս մասին հայտնում են Վրաստանի պատրիարքարանից:

Պատրիարքարանի տեղեկատվությամբ, երթը սկիզբ կառնի Առաջին հանրապետության հրապարակից՝ հասնելով մինչև Սուրբ երրորդության մայր տաճար, որտեղ ամենայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլյա 2-րդը կօրհնի ժողովրդին և ողջ Վրաստանին:

«Երթը կմեկնարկի ժամը 17:00-ին և կավարտվի համերգով, որը տեղի կունենա պատարագից հետո: Ընդգծում ենք, որ երթը խաղաղ բնույթ է կրելու և այն որևէ տեսակի ագրեսիայի հետ կապ չունի: Երթը մեր հանրության աջակցությունն է ավանդական արժեքների հանդեպ: Եկեղեցին դեմ է որևէ տեսակի բռնության, ում կողմից էլ  այն լինի»,- ասվում է պատրիարքարանի հայտարարությունում:

Հատկանշական է, որ մայիսի 17-ին նշվում է նաև հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այս տարի ԼԳԲՏ համայնքը Թբիլիսիում չի նախատեսում ակցիաներ անցկացնել: