Հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանը երկրորդ տեղում է

2023 թվականի հունվար-հոկտեմբերին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 17 հազար 785 մլն դոլար, ինչը 16,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

Այս ցուցանիշից արտահանումը կազմում է 5102,3 մլն դոլար, իսկ ներմուծումը` 12 683,1 մլն դոլար։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։

2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանը ամենաշատ ապրանքն արտահանել է Ադրբեջան, Հայաստան և Ղազախստան․

  • Ադրբեջան (713,5 մլն ԱՄՆ դոլար),
  • Հայաստան (657,5 մլն ԱՄՆ դոլար)
  • Ղազախստան (579,9 մլն ԱՄՆ դոլար):