Աղքատության խորացումն է ժողովրդագրական իրավիճակի վատթարացման պատճառը․ Ճիաբերաշվիլի

Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանի» անդամ Զուրաբ Ճիաբերաշվիլիի գնահատմամբ, երկրի ժողովրդագրական իրավիճակի վատթարացման պատճառը աղքատության խորացումն է։

Նրա խոսքով, Վրաստանի բնակչության ծերացումը ժողովրդագրական ցուցանիշի վատթարացման միակ պատճառը չէ:

«Ժողովրդագրական ցուցանիշի վատթարացման պատճառը պետք է փնտրենք աղքատության աճի մեջ, ինչը վերջին տարիներին հանգեցրեց տնտեսական լճացման ու կյանքի զգալիորեն թանկացման»,- հայտարարել է Ճիաբերաշվիլին:

Նախորդ տարիների նման 2018 թվականին ևս Վրաստանում բնական աճը կրկին շարունակում է նվազել: Ծնելիության մակարդակն արդեն 5-րդ տարին անընդմեջ նվազում է: