Խորհրդակցություն Չունչխայում՝ «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում

«Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա գյուղի բնակչության հետ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղում առկա խնդիրների և առաջիկա նախագծի շուրջ։ Այս տեղեկությունը տարածել է Ախալքալաքի քաղաքապետարանը։

Տեղեկության համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները տեղի բնակիչների հետ քննարկել են գյուղի առաջնահերթ խնդիրները։

«Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ծրագրերն ընտրվել են ըստ բնակչության հետաքրքրությունների և կարիքների», — նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։