Ընդդիմությունը հույս ունի՝ Մարգվելաշվիլին վեր կհանի իշխանությունների բացթողումները

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն հույս ունի, որ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ամենամյա ելույթում վեր կհանի վերջին չորս տարիների ընթացքում իշխանությունների բացթողումները։

«Յուրաքանչյուր փոփոխություն, որ ձեռնարկում է կառավարությունը, ընտրական օրենսգրքի, կամ սահմանադրական փոփոխությունները, նպատակ ունի երկարաձգել իր իշխանությունը: Նրանք ուզում են ընդմիշտ իշխանութան մնալ: Իշխանության մնալու համար նրանց պայքարը կոպիտ միջոցներով է ընթանում: Հույս ունեմ, որ նախագահը կխոսի այս բոլոր խնդիրների շուրջ»,- խորհրդարանում  նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ելույթից առաջ  լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Գոցիրիձեն։

Թողնել պատասխան