Ղարիբաշվիլին մեկնել է Անթաքիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Անկարայից մեկնել է Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ Ղարիբաշվիլիին Անկարայի Էսենբոգա միջազգային օդանավակայանից ուղեկցել են Անկարայի փոխնահանգապետ Մուրադ Սոյլուն, Անկարայի քաղաքապետի պաշտոնակատար Սերժան Չիղգինին, Անկարայի ժանդարմերիայի հրամանատարի տեղակալ Ուղուր Ուրհանը և արտաքին գործերի նախարարության երկկողմ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Գոքան Թուրանը:

«Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Անթաքիա»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: