Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի մասը փակ է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի) ճանապարհը վնասվել է։ Հաղորդում է ավտոճանապարհների դեպարտամենտը։

Տեղեկության համաձայն՝ հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով բարձրացել է Թերգի (Թերեք) գետի մակարդակը, որի պատճառով էլ վնասվել է ճանապարհահատվածը։

Դեպարտամենտի փոխանցմամբ՝  նշված հատվածում, մինչև համապատասխան միջոցներ ձեռնարկելը, արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։