Քվեարկել եմ ընդդեմ բևեռացման. Զուրաբիշվիլի

Ինչպես շատ քաղաքական գործիչներ, այնպես էլ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն քվեարկել է:

Զուրաբիշվիլին չի մանրամասնել` որ քաղաքական ուժին է սատարում, միայն ասել է, որ քվեարկել  է «հակաբևեռացման օգտին»:

«Սա այն ընտրությունն է, որից հետո բևեռացմանը պետք է վերջ դրվի: Ես լիահույս եմ ու քվեարկում եմ հակաբևեռացման համար: Այս ընտրություններին քաղաքացիներն իսկապես կարող են տեղերում` գյուղերում, քաղաքներում  ընտրել նրանց, որոնք վաղն իրենց տեղական հարցերն են լուծելու»- ասել է Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք, որ արդեն քվեարկել են նաև Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներ Կախա Կալաձեն («Վրացական երազանք»), Նիկա Մելիան («Միացյալ ազգային շարժում») և Գիորգի Գախարիան (Վրաստանի համար):