«ՄԱՇ»-ի ներկայացուցիչներն ընտրացուցակներով են եկել տեղամասեր

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն ընտրողների ցուցակներով այցելել են Աջարիայի մի քանի ընտրատեղամասեր:Բաթումում՝ 60-րդ ընտրատեղամասի մոտ նկատվել են մեքենաներ, որոնցում «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչներն են  եղել` ընտրացուցակներ ձեռքներին:

Նմանատիպ դեպք է գրանցվել  նաև Քոբուլեթիում:

Հիշեցնենք` Վրաստանում այսօր քաղաքապետերի ու սակրեբուլոյի անդամների ընտրություններ են:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով`  12:00-ի դրությամբ երկրում ընտրողների ակտիվությունը կազմել է 17,72%: ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 619 562 ընտրող:

Երկրում ամենաբարձր ակտիվությունը նկատվել է Ռաճա-Լեչխումիում` 27,4 %:  Ամենացածր ակտիվությունը մայրաքաղաք Թբիլիսիում է՝ 15,8%:

2017 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 12:00-ի դրությամբ կազմել է 16,5 %:

Լուսանկարը՝ imedinews.ge -ից: