Ընտրողների ակտիվությունը ժամը 12:00-ի դրությամբ

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ժամը 12:00-ի դրությամբ երկրում ընտրողների ակտիվությունը կազմել է 17,72%: ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 619 562 ընտրող:

Երկրում ամենաբարձր ակտիվությունը նկատվել է Ռաճա-Լեչխումիում` 27,4 %:  Ամենացածր ակտիվությունը մայրաքաղաք Թբիլիսիում է՝ 15,8%:

2017 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 12:00-ի դրությամբ կազմել է 16,5 %: