1 236 օտարերկրացի է այցելել Վրաստան

Համաձայն Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության՝ ավելի քան 2 200 մարդ, այդ թվում՝ 1 236 օտարերկրացի, Վրաստան են ժամանել «փոխադարձության սկզբունքով բացված 14 երկրներից» իրականացված թռիչքներով:

Մինչև օգոստոսի 15-ը ընկած ժամանակահատվածի այս տվյալները միջգերատեսչական համակարգման խորհրդի այսօրվա նիստից հետո անցկացված ճեպազրույցում հայտնել է զբոսաշրջության կառավարման ղեկավար Մարիամ Քվիվիշվիլին:

Ըստ նրա, բնականաբար, օտարերկրյա զբոսաշրջիկների այս ցուցանիշը նվազագույնն է, բայց նկատվում է աճի դրական միտում:

Քվիվիշվիլիի խոսքով՝ Թբիլիսիի օդանավակայանում ընթանում են ընտրովի թեստավորումներ և մինչ օրս ժամանած ուղևորների միջև կորոնավիրուսի դեպքեր չեն գրանցվել: