«Միջազգային հանրապետական ինստիտուտը» հրապարակել է Վրաստանի քաղաքական ուժերի վարկանիշերը

«Միջազգային հանրապետական ինստիտուտը» (IRI) հրապարակել է Վրաստանի քաղաքական ուժերի վարկանիշերը: Հարցումն անցկացվել է ապրիլի 10-22-ը, երկրի ողջ մասշտաբով:

Հարցին, թե որ քաղաքական կուսակցության օգտին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ շաբաթ, հարցվածների 27 տոկոսը նշել է «Վրացական երազանք», 17 տոկոսը՝ «Միացյալ ազգային շարժում», 7 տոկոսը՝ «Եվրոպական Վրաստան», 5 տոկոսը՝ լեյբորիստական կուսակցությանը, 4 տոկոսը՝ «Հայրենասերների դաշինքին»: «Դեմոկրատական շարժումը» ստացել է ձայների՝ 3 տոկոսը, «Նոր Վրաստանը»՝ 2 տոկոսը, «Ազատ Վրաստանը»՝ 1 տոկոսը։

Հարցվածների 19 տոկոսը նշել է, որ ոչ մեկին չի ընտրելու, իսկ 14 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել:

Թողնել պատասխան