Հիվանդությունների ազգային կենտրոնը նախազգուշացնում է

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը (NCDC) շնորհավորել է հանրության Ամանորն ու Սուրբ ծնունդը և ընդգծել, որ այս տարի ևս անհրաժեշտ են նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու մեզ և մեր շրջապատին։ 

«Երբ երկրում COVID-19 դեպքերի թիվը և նոր շտամը մեզ թույլ չեն տալիս հանգստանալ, անհրաժեշտ է հետևել առողջապահության ոլորտի մասնագետների կողմից տրված բոլոր խորհուրդներին», — ասված է NCDC տարածած հաղորդագրության մեջ: 

NCDC-ին ևս մեկ անգամ հիշեցրել է հանրությանը կորոնավիրուսի կանխարգելման համար անհրաժեշտ առաջարկությունների մասին։ 

Դրանք են.

  • շփումները մեծացնում են վարակվելու և COVID-19-ի տարածման վտանգը։ Ուստի տոնական օրերին ցանկալի է նվազագույնի հասցնել շփումներն ու սոցիալական ակտիվությունը, 
  • արձակուրդների ընթացքում խուսափեք լայնածավալ սոցիալական իրադարձություններից։ Պահպանեք միմյանց հետ առնվազն 1 մետր սոցիալական հեռավորություն, 
  • կրեք դիմակ և հետևեք ձեռքերի հիգիենային, 
  • կրճատել փակ տարածքում անցկացրած ժամանակը և հաճախակի օդափոխել ընդհանուր տարածքը, 
  • մի հետաձգեք պատվաստումը։ Նույնիսկ եթե դուք երկու անգամ պատվաստվել եք, հիշեք խթանող դոզայի անհրաժեշտության մասին:

Նորայր Միսկարյան