233/56. Վրաստանում կորոնավիրուսի տվյալներն՝ ապրիլի 11-ի ժամը 17:00-ի դրությամբ

Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը 56 է:

Տեղեկատվությունը տեղադրված է stopcov.ge հատուկ կայքում:

Վարակվածների թիվը 233 է: Վրաստանի ևս 3 քաղաքացի կորոնավիրուսով հիվանդ վիճակում տեղափոխվել է արտերկրից:

Կարանտինում 4856 մարդ է, ստացիոնարում՝ 370:

3 մահ է արձանագրվել:

Վրաստանում սկսել են վարակակիրների հաշվարկի նոր կարգ: Մասնավորապես՝ երկրում գրանցված ու արտերկրից տեղափոխված հիվանդների թվերն առանձին են հրապարակվում: