Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 7

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է նիդերլանդական տերմինալների խոշոր օպերատոր APM Terminals ընկերության ներկայացուցիչների հետ։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Լյուքսեմբուրգի ներկայացուցչական պալատի փոխնախագահների և խորհրդարանի անդամների հետ, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իրականում գործում է ինքնավնասման ռեժիմով և չի ենթարկվում բուժման ընթացքին։

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, հայտարարել է, որ որդին ուղղակի չի կարողանում սնվել։

Եվրահանձնաժողովը հրապարակել է Եվրամիության հետ Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկեր երկրների առանց վիզայի ռեժիմի վերանայման հինգերորդ զեկույցը, որում առանձին գլուխ է հատկացված նաև Վրաստանին։

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը բոլորի համար անվճար կլինի մինչև դեկտեմբերի 10-ը։

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գիորգի Խանիշվիլին ընդունել է Ադրբեջանի գյուղատնտեսության, էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներին։

Վրաստանի խորհրդարանում լսել են նախագահի կողմից առաջադրված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի թեկնածուներ Թամար Ալփաիձեին և Ռևազ Էգաձեին։

Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) ղեկավար Մարեկ Շչիգելն ավարտում է իր գործունեությունը:

ISET հետազոտական ​​ինստիտուտի մշակած «Խաճապուրիի ինդեքս»-ի համաձայն, 2022 թվականի նոյեմբերին խաճապուրիի ինդեքսի աճի միտումը շարունակվել է, և մեկ ստանդարտ իմերեթական խաճապուրիի պատրաստման արժեքը կազմել է 6,90 լարի։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Վրաստանի գրասենյակի նոր հետազոտության համաձայն՝ Վրաստանում տարեց քաղաքացիների 52 տոկոսն իրեն էմոցիոնալ առումով միայնակ է զգում, իսկ 45 տոկոսը՝ սոցիալապես միայնակ է համարում։