Վրաստանում տարեցների 52 տոկոսն իրենց միայնակ են զգում

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Վրաստանի գրասենյակի նոր հետազոտության համաձայն՝ Վրաստանում տարեց քաղաքացիների 52 տոկոսն իրեն էմոցիոնալ առումով միայնակ է զգում, իսկ 45 տոկոսը՝ սոցիալապես միայնակ է համարում։

Հետազոտության մեջ ուսումնասիրվել է Վրաստանում միայնակության որակը և 65-85 տարեկան քաղաքացիների մոտ մենակություն առաջացնող գործոնները։

Հետազոտության շրջանակում 2021 թվականի հունիսին Թբիլիսիում և մարզերում այս տարիքի 1 000 քաղաքացի է հարցվել։ Հետազոտության հեղինակների խոսքով, ստացված տվյալները ցույց են տալիս, որ տարեցներն ավելի շատ են տառապում զգացմունքային, քան սոցիալական մենակությունից։ Մասնավորապես, նրանց մեծամասնությունը՝ 52 տոկոսն իրեն համարում է էմոցիոնալ առումով քիչ թե շատ միայնակ, այսինքն՝ դժգոհում է այնպիսի մարդկանց բացակայությունից, ում հետ կկիսվեն և ընդհանուր զգացմունքներ կունենան։

Ըստ այդ տվյալների՝ սոցիալապես քիչ թե շատ միայնակության մակարդակը հավասար է 45 տոկոսի. այս մարդիկ դժգոհում են բարեկամների և ծանոթների շրջանակից բաղկացած սոցիալական կապերի բացակայությունից։

«Հետաքրքրական է, որ եթե էմոցիոնալ մենակությունը չափազանց ուժեղ է զգում 28 տոկոսը, ապա սոցիալական մենակության դեպքում այդ ցուցանիշը նվազեցվել է մինչև 16 տոկոս: Թվում է, թե Վրաստանում տարեցներին ոչ այնքան անհանգստացնում է իրենց շրջապատի մարդկանց պակասը, որքան այդ մարդկանց հետ զգացմունքներն ու կարեկցանքը կիսելու բացակայությունը», — նշված է հետազոտության մեջ: