Ուկրաինայի արտգործնախարարությունն իր աջակցությունն է հայտնել Վրաստանին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Ուկրաինան դատապարտում է Սիրիայի՝ Վրաստանից բռնազավթված Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման որոշումը:

Կիևում հայտնել են, որ Դամասկոսն այս քայլով խախտել է միջազգային իրավունքը:

«Սիրիայի կառավարությունը ցանկանում է Կրեմլին հաճույք պատճառել»,- ասվում է հայտարարությունում և նշվում, որ Ուկրաինան աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Թողնել պատասխան