Իշխանությունները երկրում ֆաշիստական ընտրական համակարգ են ներդնում․ Կախիձե

«Իշխող թիմը  փորձում է Վրաստանում ֆաշիստական ընտրական համակարգ ներդնել, որով հնարավորություն կստանա ձեռք բերել չբաշխված մանդատները»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ Օթար Կախիձեն:

«Մուսոլինիի նախաձեռնությամբ նման համակարգ է գործել Իտալիայում։ Այն այսօր ժողովրդավարական երկրներում տեղ չունի: Սա իշանության վերարտադրությանն ուղղված նախաձեռնություն է»,-ասել է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների փաթեթեին։

Կախիձեի խոսքով՝  իշխանությունները ժողովրդից խլում են նախագահ ընտրելու իրավունքը, ինչը «երկիրը մեկ քայլ հետ է տանում»։

Թողնել պատասխան