Քութայիսին պետք է լինի երկրի քաղաքական կենտրոնը. Մելիա

Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան հայտարարել է՝ իշխանությունները փորձում են խորհրդարանը Քութայիսիից տեղափոխել Թբիլիսի:

Մելիան նշել է, որ սահմանադրության բարեփոխումների փաթեթում երկրի օրենսդիր մարմնի վայրի մասին սահմանում չկա, ինչը նշանակում է, որ իշխող «Վրացական երազանք»-ը այն պատրաստվում է տեղափոխել մայրաքաղաք։

 «Ամեն ինչ ցույց է տալիս, որ իշխանությունները պատրաստվում են իրականացնել դա։ Ժամանակի ընթացքում միայն խորհրդարանի շենքը կմնա այս քաղաքում: Կարծում եմ, որ քաղաքական կենտրոնը պետք է մնա Քութայիսիիում»,- հայտարարել է Նիկա Մելիան:

Հիշեցնենք՝ երկրի օրենսդիրները սկսել են Քութայիսիիում աշխատել դեռ Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության տարիներին։ Գալով իշխանության՝  «Վրացական երազանք»-ը բազմիցս է հանդես եկել  դրա դեմ։

Թողնել պատասխան