Կվիրիկաշվիլին շնորհավորել է Հունգարիայի վարչապետին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին:

«Վստահ եմ, որ Վրաստանի և Հունգարիայի միջև համագործակցությունը և երկկողմ կապերն էլ ավելի կզարգանան»,-շնորհավորական ուղերձում ասել է Վրաստանի վարչապետը:

Կվիրիկաշվիլին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հունգարացի երգիչների կատարմամբ վրացական երգ՝ թողնելով հետևյալ գրառումը. «Հունգարացի երգիչների կողմից վրացական այս երգի նման պրոֆեսիոնալ կատարումը մեր ժողովուրդների միջև առկա բարեկամության խորհրդանիշն է»:

Այսպիսով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը հաղթանակ տանելով շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններում, հնարավորություն է տալիս նրան (Օրբանին) երրորդ անգամ պաշտոնավարել վարչապետի պաշտոնում:

Թողնել պատասխան