Փոփխաձեն խորը վիրավորանք է հասցրել իր թիմակիցներին. Կոբախիձե

«Գեդևան Փոփխաձեն խորը վիրավորանք է հասցրել իր թիմակիցներին՝ դա անելով կրոնական թեմայի շուրջ շահարկմամբ»,-նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Նշենք, որ «Վրացական երազանք»-ի անդամ Գեդևան Փոփխաձեն Վրաստանի Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդում Նինիա Կակաբաձեի ընտրվելու պատճառով լքել է խորհրդարանական մեծամասնությունը:

Կոբախիձեի խոսքով, վերջին ժամանակներում մի քանի տհաճ փաստեր են եղել, չնայած, «իշխող թիմում տարաձայնություններ չկան:

«Խորհրդարանական մեծամասնությունը շարունակում է իր աշխատանքը։ Մի քանի անդուր դեպք է գրանցվել, այդ թվում Փոփխաձեի կողմից: Ցավոք, Փոփխաձեն խորը վիրավորանք է հասցրել իր թիմակիցներին և դա արել է կրոնական թեմայի շահարկմամբ: Մենք քննարկում ենք նման դեպքերը և վստահ ենք, որ հետագայում դրանք չեն կրկնվի»,-հայտարարել է Կոբախիձեն:

Թողնել պատասխան