Մառնեուլիում վաղ և բռնի ամուսնությունների վերաբերյալ հանրային քննարկում է տեղի ունեցել

Վաղ և բռնի ամուսնություններն ու դրանց դեմ պայքարի ճանապարհները` այս թեմայով Մառնեուլիում հանրային քննարկում է տեղի ունեցել:

Միջոցառումը կազմակերպել են «Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ն և «Մառնեուլի» ռադիոկայանը: Քննարկմանը տեղական բնակչության հետ միասին ներկա են եղել ներքին գործերի նախարարության, սոցիալական ծառայության գործակալության և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ:

«Այսօրվա քննարկման շրջանակներում փորձել ենք ավանդույթների փոխարեն խոսել տնտեսական մարտահրավերների մասին, ինչն այս կանանց և աղջիկներին ամենից շատն է վնասում: Միևնույն ժամանակ, ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը կիսվել է իրենց ծրագրերով: Կարևոր է, որ նախարարությունն ընդունում է մարտահրավերը և համաձայնվում խնդիրների հետ, թեև, բնական է, որ միայն ոստիկանական մարմինները չեն, որ պատասխանատվություն են կրում այս հարցի վերաբերյալ, այլ նաև կրթության նախարարությունն ու սոցիալական ծառայությունների գործակալությունը»,- հայտարարել է «Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոնի» ղեկավար Թամթա Միքելաձեն: