ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը կայցելի Վրաստան

Եվրոպայի և Ասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը կայցելի Վրաստան: Ֆիլիպ Ռիկերին Թբիլիսիում սպասում են սեպտեմբերի 7-ին:

Ամերիկացի դիվանագետը կմասնակցի միջազգային գիտաժողովին և անվտանգության փորձագետների, քաղաքական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների և գործարար շրջանակների հետ կքննարկի Վրաստանի հետ կապված հարցերը:

Այցի շրջանակներում նախատեսվում է Ֆիլիպ Ռիկերի հանդիպումը Վրաստանի կառավարության, օրենսդիր մարմնի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: