Հունվարի 14-ը Վրաստանի պետական դրոշի օրն է

Այսօր՝ հունվարի 14-ին Վրաստանում նշվում է երկրի ազգային խորհրդանիշներից մեկի՝ պետական դրոշի օրը: 

Վրաստանի խորհրդարանում առկա Հերալդիկայի պետական խորհուրդը քաղաքացիներին կոչ է անում այսօր, որպես հարգանքի նշան ծածանել պետական դրոշը:

Հիշեցնենք, Վրաստանի խորհրդարանը 2004 թվականի հունվարի 14-ին ընդունեց օրենք պետական դրոշի մասին: Հունվարի 14-ը, որպես պետական դրոշի օր նշվում է 2012 թվականից: