Դպրոցներում երկրորդ կիսամյակի արձակուրդի օրերը

Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը կմեկնարկի հունվարի 16-ից:

Հարկ է նշել, որ 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը կտևի մինչև հունիսի 15-ը՝ ամառային արձակուրդի մեկնարկը:

Մինչ այդ կան մի քանի արձակուրդի օրեր ևս, որոնց ընթացքում աշակերտները կհանգստանան.

  • հունվարի 19
  • մարտի 3
  • մարտի 8
  • մարտի 8-ից մարտի 14-ը ներառյալ՝ գարնանային արձակուրդ,
  • ապրիլի 14 և 17,
  • մայիսի 9, 12 և 26:

Առաջին դասարանցիները ուսումնական տարին կավարտեն մայիսի 25-ին, 12-րդ դասարանցիները՝ մայիսի 19-ին: