Թբիլիսիում 42 մանկապարտեզ դադարեցրել է աշխատանքը

Կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 42 մանկապարտեզ ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը:

Հիշեցնենք, որ մանկապարտեզներում ուսումնական գործընթացը վերսկսել է մարտի մեկից: Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունից տեղեկացնում են, որ մանկապարտեզների բացման պահից մինչ այսօր փակված մանկապարտեզների ընդհանուր թիվը 46 է, որից 4-ն արդեն բացվել են, մնացած 42-ը կարանտինային ռեժիմում են:

Նշենք նաև, որ գործակալությունը մինչև աշխատանքների մեկնարկը՝ փետրվարի 25 -ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ավարտել է աշխատակազմի թեստավորման գործընթացը․ անցկացվել է 20% PCR, իսկ 80%՝ հակագենի թեստ: