Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քութայիսի քաղաքում և դրա ուժգնությունը կազմել է 4.3 մագնիտուդ:

«Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղի բնակիչները հաղորդել են, որ ցնցումները կրկնվել են 2 անգամ:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ, երկրաշարժը Քութայիսիում որևէ վնաս չի հասցրել, ծառայությունն ահազանգեր չի ստացել:

Թողնել պատասխան