Գորիի կենտրոնական հրապարակում Ստալինի կիսանդրին են տեղադրել

Գորիի կենտրոնական հրապարակում Ստալինի կիսանդրին են տեղադրել՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրվա կապակցությամբ:

Հրապարակում նաև լուսանկարներ են ցուցադրել: Ակցիայի մասնակիցների կարծիքով, նրանք այս կերպ հարգում են պատերազմի հերոսներին:

Հիշեցնենք, որ 2010-ին Ստալինի կիսանդրին ապամոնտաժվել էր, մինչդեռ քաղաքի բնակիչները համաձայն չէին այդ մտքի հետ և բազմիցս պահանջել, նույնիսկ փորձ են արել արձանը քաղաքի կենտրոնական հրապարակ վերադարձնել։

Թողնել պատասխան