Ռումինական Tarom ավիաընկերությունը հուլիսից թռիչքներ կկատարի դեպի Վրաստան

Ռումինիայի ազգային Tarom ավիաընկերությունը հուլիսի 1-ից կսկսի Բուխարեստ-Թբիլիսի-Բուխարեստ ուղղությամբ թռիչքներ իրականացնել:

Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռումինիայի ավիաընկերության և Վրաստանի օդանավակայանների միության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

Վրաստանի օդանավակայանների միության ղեկավար Դեա Մաճավարիանիի խոսքով, Tarom ավիաընկերության հետ բանակցություններ ընթանում են 2015 թվականից: Նա նշել է նաև, որ օդային տարածքի օգտագործումը երկու երկրների միջև տուրիզմի զարգացման համար կարևոր քայլ է։

2018 թվականի երեք ամիսների ընթացքում Վրաստանի օդանավակայաններից ավելի քան 839.6 հազար մարդ է օգտվել, ինչը 36 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը:

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանը 2017 թվականին ընդունել է ավելի քան 528.1 հազար ուղևոր, իսկ այս տարվա երեք ամիսների ընթացքում՝ ավելի քան 724 հազար մարդ (աճ + 37 տոկոս):

Թողնել պատասխան