Վրաստանի՝ բռնազավթված լինելու փաստը հիմք է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Կինզինգեր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Վրաստանի բարեկամական խմբի համանախագահ Ադամ Կինզինգերը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցությանը:

«Ռուսաստանը բացասական դեր է խաղում զանգվածային անկայունության ստեղծման առումով: Ռուսաստանը շատ ավելի թույլ երկիր է, քան Ամերիկան: Միակ բանը, որ նրանք կարող են անել, նմանատիպ քայլերի դիմելն է: Նրանք կշարունակեն խնդիրներ ստեղծել: Ժամանակն է՝ երկու անգամ ավելի շատ ներգրավված լինենք Վրաստանի հետ կապված հարցերում, որպեսզի թույլ չտանք Ռուսաստանին մեզ ահաբեկի: Այն փաստը, որ Վրաստանը բռնազավթված է, ինձ համար բավական է Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Մենք չպետք է վախենանք այնպիսի թույլ երկրից, որը կոչվում է Ռուսաստան», — «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է Ադամ Կինզինգերը: