Թալակվաձեն քննադատում է նախագահի զեկույցը

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ղեկավար Արչիլ Թալակվաձեն թերի է համարում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ամենամյա զեկույցը՝  նշելով, որ ավելի մեծ ակնկալիքներ ուներ:

Թալակվաձեի խոսքով, նախագահն իր զեկույցում չի անդրադարձել Արչիլ Տատունաշվիլիի գործին, երկրի պաշտպանունակության, տնտեսական զարգացման և Վրաստանի համար  կարևորագույն մյուս հարցերին:

«Նախագահի զեկույցում մի շարք կարևոր հարցեր բացակայում են: Ես չլսեցի Վրաստանի պաշտպանունակության, մեր զինվորների մասին, ովքեր պաշտպանում են Վրաստանն ու մասնակցում միջազգային առաքելություններին: Մենք չիմացանք, թե նախագահն ինչպես է գնահատում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Վրաստանի ռազմավարական համագործակցությունը և եվրաիտնեգրման հեռանկարները: Նա նույնիսկ չխոսեց Արչիլ Տատունաշվիլիի հարցի մասին, ինչի շուրջ ներքին ու միջազգային արձագանքը բավականին մեծ էր»,-ասել է Թալակվաձեն:

Իշխող կուսակցության անդամը կարծում է նաև, որ նախագահը Վրաստանի տնտեսական զարգացման մասին խորը գնահատականներ չի հնչեցրել, գրեթե ոչինչ չի ասել սահմանադրական բարեփոխումների մասին։

Տեղեկացնենք, որ Գիորգի Մագվելաշվիլին Վրաստանի չորրորդ նախագահի պաշտոնում այսօր խորհրդարանում հանդես է եկել իր վերջին զեկույցով։ Երկրի ղեկավարը տարբեր հարցերի թվում անդրադարձել է նաև լրատվամիջոցների աշխատանքին՝ նշելով, որ լրագրողներն աշխատում են բարդ պայմաններում։

Թողնել պատասխան