Լրագրողներն աշխատում են բարդ պայմաններում․ Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խորհրդարանում իր ամենամյա զեկույցում հատուկ ուշադրություն է դարձրել լրատվամիջոցների աշխատանքին՝ նշելով, որ լրագրողներն աշխատում են բարդ պայմաններում։

«Մենք հիշում ենք 2012-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության պայմաններն ու մեդիա միջավայրը: Դրանից հետո, անշուշտ, լրագրողների գործունեության միջավայրն ազատ է, նրանց նկատմամբ բռնություններ չեն իրականացվում, սակայն նրանք դեռևս աշխատում են դժվար ու լարված պայմաններում: Նրանք մշտապես սպասում են, որ իրենց աշխատանքը խոչընդոտելու են»,-ասել է Մարգվելաշվիլին:

Հիշեցնենք, որ Գիորգի Մագվելաշվիլին Վրաստանի չորրորդ նախագահի պաշտոնում այսօր խորհրդարանում հանդես եկավ իր վերջին զեկույցով։

Թողնել պատասխան