Վրաստանում կդադարի նաև սպորտդահլիճների գործունեությունը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, երկրում լրիվությամբ դադարեցվելու է սպորտդահլիճների և նմանատիպ այլ կենտրոնների գործունեությունը:

Այս մասին Գախարիան հայտարարել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստից հետո:

«Ամբողջությամբ կսահմանափակվի սպորտդահլիճների և նմանատիպ այլ կենտրոնների գործունեությունը: Սա շատ կարևոր է, սակայն էլ ավելի կարևոր է այս սահմանափակումների մենեջմենտի ուժեղացումը: Համապատասխան գերատեսչություններին այսօր հանձնարարվել է վերահսկել՝ ինչպես է կատարվում կառավարության կողմից ընդունած որոշումները»,- հայտարարել է Գախարիան:

Վարչապետի մեկ այլ հրամանով մարտի 18-ից երկրում արգելվում է երթուղային տաքսիներով տեղաշարժը: