Հոգևորականներն օրհնում են Թբիլիսին կորոնավիրուսի դեմ. Տեսանյութ

Վրաց հոգևորականներն օրհնել են Թբիլիսիի կենտրոնական փողոցները կորոնավիրուսի դեմ: Ավտոերթը սկիզբ է առել առաջնորդանիստ Սամեբա եկեղեցուց ու շարունակվել կենտրոնական Թբիլիսիում: Հոգևորականները սրբապատկերները վեր պարզած աղոթել են:

Հիշեցնենք՝ երթի մասին հոգևորականները հայտարարել էին կիրակնօրյա պատարագի ժամանակ: Նրանք խորհուրդ են տվել նաև օրը երեք անգամ կորոնավիրուսի դեմ աղոթել:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են նաև թատրոնները, կազինոները, ժամանցի այլ վայրերը, քննարկվում է խորհրդարանի առցանց գործունեությունը ևս:

Արգելվել են երթուղային տաքսիները, սպորտային սրահները: Կառավարությունը կոչ է անում ինքնամեկուսացվել՝ հատկապես 60-ն անց քաղաքացիներին, չհաճախել մարդաշատ վայրեր: Սրա հետ մեկտեղ, չեղարկվել են մի շարք բազմամարդ միջոցառումներ՝ այդ թվում հարսանիքները: Վրաստանի սահմանները փակ են բոլոր հարևանների հետ:

Վրաց հոգևորականներն օրհնում են Թբիլիսիի փողոցները կորոնավիրուսի դեմ

Posted by Aliq Media on Tuesday, March 17, 2020