Ձերբակալվել է Գարդաբանիի ավագանու պատգամավորը

Վրաստանի դատախազությունը ծառայողական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է Գարդաբանիի շրաջանի ավագանու խորհրդի (սակրեբուլոյի) պատգամավոր Գիորգի Ձմանաշվիլին։

«Ծառայողական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է Գարդաբանիի սակրեբուլոյի անդամ Գիորգի Ձմանաշվիլին: Գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի առաջին մասով»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Ձմանաշվիլին Գարդաբանիի սակրեբուլոյի պատգամավոր էր ընտրվել «Վրացական երազանք» իշխող կուսակցական ցուցակով:

Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածը ենթադրում է տուգանքի վճարում, 3 տարի ազատազրկում, կամ նույնչափ ժամկետով աշխատանքային իրավասությունների դադարեցում:

Փոխանցում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան