Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի մոտ կորոնավիրուս է հաստատվել:  

Այս մասին տեղեկատվությունը տարածում է կառավարության աշխատակազմը:

Կառավարության մամուլի ծառայությունից նշում են,  որ կորոնավիրուսի թեստը դրական է, Գիորգի Գախարիան իրեն լավ է զգում և բուժումը կշարունակի տանը:

Հիշեցնենք` վարչապետն ինքնամեկսուսացման մեջ է  հոկտեմբերի 31-ից, քանի որ երկար շփում էր ունեցել աշխատակցի հետ, ում մոտ ավելի ուշ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Ավելի վաղ`

Վրաստանի վարչապետն ինքնամեկուսացել է