Վրաստանում կրկին աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը

Նոյեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 943 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 44 522 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 1 833 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 28 633 մարդ:

Այսօր վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 362: