Իշխանությունը չի ճանաչում նախագահին. Մսխիլաձե

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն ասել է, որ իշխող կուսակցության հայտարարություններն ու գործողությունները տարբերվում են միմյանցից։

Ըստ նրա՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահի քննադատությունը շատ ցավալի է ընկալում:

«Եթե ​​նախագահի քննադատությունն անարդար է, ուրեմն պետք է ինչ-որ փաստարկներ ունենան… Ցավոք, «Վրացական երազանքը» չճանաչեց նախագահին ու չընկալեց նրա հոգեկան կերտվածքը»,- ասել է Մսխիլաձեն:

Նա նաև հիշել է վերջին դեպքերից մեկը, երբ, իր գնահատմամբ՝ նախագահի քննադատությունը որակում էին որպես «դեմքը կորցնելու» արտահայտություն:

Ի դեպ, այսօր՝ մայիսի 29-ին, իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի անունից հայտարարություն է տարածվել, ըստ որի` Զուրաբիշվիլիի ելույթները «բացասաբար են ընկալվում ու գնահատվում», և «նման ընկալումն ու գնահատականը ամուր օբյեկտիվ հիմք ունեն»։

Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, և Վրաստանը սկսեց աշխատել ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու ուղղությամբ, Վրաստանի նախագահը քննադատաբար արտահայտվեց իշխող կուսակցության և կառավարության նկատմամբ: Վերջին նման դեպքերից մեկը երկու օր առաջ էր՝ մայիսի 27-ին, երբ Զուրաբիշվիլին մեղադրեց կառավարությանը՝ արձանագրությունը խախտելու մեջ։ 

Իշխանությունը կասկածահարույց է համարում նախագահի գործունեությունը