Վանո Մերաբիշվիլիին կրկին հիվանդանոց են տեղափոխել

Անազատության մեջ գտնվող Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին կրկին հիվանդանոց են տեղափոխել: Այս մասին տեղեկատվությունն Interpressnews լրատվականին փոխանցել է Մերաբիշվիլիի փաստաբան Ստեփանե Թումանիշվիլին:

Փաստաբանը նշել է, որ տեղյակ չէ, թե այս պահին հիվանդանոց տեղափոխելն ինչի հետ է կապված:

Հիշեցնենք, Վանո Մերաբիշվիլին 2 ամսից ավելի է, որ առողջության հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով քրեակատարողական հիմնարկից մի քանի անգամ քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել:

Վերջին անգամ հետազոտություն անցկացնելու նպատակով նրան տեղափոխել էին «Ավերսի» կլինիկա։