Հունիսին ձեթի էժանացում է սպասվում

Վրաստանում արևածաղկի ձեթը հավանաբար կէժանանա, գրում է BusinessPressNews-ը: Ըստ տեղեկության՝ պատճառը ռուսական ապրանքների էժանացումն է։ Մասնավորապես, ինչպես հայտնի է՝ ռուսական արևածաղկի ձեթի արտահանման հարկը հունիսից կկրճատվի, մինչդեռ մայիսին վերջինս կազմել է 1 122 ռուբլի (14 դոլար):

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, այս տարի 4 ամսում Վրաստանը գնել է ընդհանուր առմամբ 9 965 տոննա (12,581 մլն դոլար) արևածաղկի ձեթ:

Ուշագրավ է, որ այս տարի, ինչպես և անցյալ տարի, հիմնական ներմուծող երկիրը Ռուսաստանն է, որտեղից ներմուծվել է ապրանքի 89 տոկոսը, այն է՝ 8 872 տոննան (10,935 դոլար)։ Ստացվում է, որ 1 լիտր ռուսական նավթի ներկրումը երկրի վրա արժեցել է 1,23 դոլար։