Ավարտվեց Կվիրիկաշվիլիի այցը ԱՄՆ

Վրաստանի պատվիրակության պաշտոնական այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ավարտվել է: Գիորգի Կվիրիկաշվիլիի վերջին հանդիպումը եղել է ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսի հետ:

Կողմերը խոսել են առևտրատնտեսական հարաբերությունների և այդ ուղղությամբ համագործակցության զարգացման մասին: Հանդիպմանն ուշադրություն է դարձվել Անակլիայի նավահանգստի ծրագրի և դրան ամերիկյան ընկերությունների ներգրավմանը:

Գիորգի Կվիրիկաշվիլիին Սպիտակ տանն ընդունել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, եռօրյա պաշտոնական այցով ԱՄՆ էր մեկնել փոխնախագահ Մայք Պենսի հրավերով:

Թողնել պատասխան