Բորժոմիի զբոսայգում կանաչապատման աշխատանքներ են իրականացվում

Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ Բորժոմիի կենտրոնական զբոսայգում կանաչապատման աշխատանքներ են տարվում, տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։

Ըստ Բորժոմիի գամգեբելի Դիմիտրի Կղիփիանիի՝ զբոսայգում 13 տեսակի 170 ծառ և բույս է տնկվել:

«Բույսերը բաժանվել են զբոսայգու տարածքով մեկ: Նրանցից շատերն էկզոտիկ են և իրենց յուրօրինակ լանդշաֆտով էլ ավելի կգեղեցկացնեն զբոսայգին»,- նշել է Կղիփիանին:

Բորժոմիի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ զբոսայգու տարածքում միաժամանակ նաև ծաղիկներ են տնկվում:

Թողնել պատասխան