Թբիլիսիի միջազգային օդանավակայանը մի քանի չվերթ չի ընդունել

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը խիտ մառախուղի պատճառով չի կարողացել մի քանի չվերթ ընդունել։

Վրաստանի առաջին ալիքին Tav Georgia-ից հայտնել են, որ Flydubai-ի երկու չվերթներից մեկը թռել է Բաքու։

Ինչ վերաբերում է Տաշքենդ-Թբիլիսի չվերթին, ապա, ներկա պահի տեղեկություններով, ինքնաթիռը Թբիլիսիի փոխարեն վայրէջք կկատարի Սոչիի օդանավակայանում։