Մարգվելաշվիլին ի նշան բողոքի հեռացել է խորհրդարանից

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ի նշան բողոքի լքել է խորհրդարանի նիստը, որտեղ իր ամենամյա զեկույցից հետո սկսվել էր պատգամավորների հետ բանավեճը։

«Ես չեմ ցանկանում մասնակցել այն նիստին, որտեղ թույլ չեն տալիս ինձ պատգամավորների հետ առողջ բանավիճել»,-ասել է նախագահ Մարգվելաշվիլին՝ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ վիճաբանության ընթացքում։

Հիշեցնենք, որ Գիորգի Մագվելաշվիլին Վրաստանի չորրորդ նախագահի պաշտոնում այսօր խորհրդարանում հանդես է եկել իր վերջին զեկույցով։

Թողնել պատասխան