Զուրաբիշվիլին ԿԸՀ նախագահի և անդամի պաշտոնների համար 4 թեկնածու է առաջադրել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կենտրոնական ընտրական հանձնաժողովի  (ԿԸՀ) նախագահի և անդամի պաշտոնների համար խորհրդարան է ներկայացրել 4 թեկնածուի, ԿԸՀ անդամի մեկ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել։

Ըստ հաղորդագրության՝ թեկնածուներն են Գիորգի Շայշմելաշվիլին և Նանուլի Բեբիան, իսկ ԿԸՀ անդամի մեկ պաշտոնի համար՝ Ռուսուդան Քուրդիանին և Թամազի Փոլադաշվիլին։

Ի դեպ, 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վրաստանի խորհրդարանը չի պաշտպանել Վրաստանի նախագահի առաջադրած ԿԸՀ նախագահի և անդամության թեկնածուներից ոչ մեկին։

Նախագահի վարչակազմը պարզաբանել է, որ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 205-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ Վրաստանի նախագահը 3 օրվա ընթացքում Վրաստանի խորհրդարանին պետք է ներկայացնի ԿԸՀ-ի մնացած թվից երկու թեկնածու ավելի։

Խորհրդարանին կրկին չի հաջողվել ընտրել օմբուդսմեն, ԿԸՀ նախագահ և անդամներ