Լաշա Մաղրաձեն նշանակվել է արդարադատության փոխնախարար։
Մինչ այս նշանակումը Մաղրաձեն Պետական անվտանգության ծառայությունում զբաղեցնում էր Գեկա Գելաձեի առաջին տեղակալի պաշտոնը։ Գելաձեն հրաժարական է տվել այս շաբաթվա սկզբին։
Լաշա Մաղրաձեն մասնագիտությամբ իրավաբան է։ Ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցը։