Անակլիա նավահանգստի շինարարությունը կմեկնարկի այս տարի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կառավարության նիստում հայտնել է, որ Անակլիա նավահանգստի շինարարությունը կսկսվի այս տարի։

Ղարիբաշվիլին նշել է նաև, որ կառավարությունը նախատեսել է այս տարի իրականացնել նմանատիպ մի շարք այլ խոշոր ծրագրեր:

«Եվս մեկ անգամ նշեմ, որ մենք ակտիվորեն աշխատում ենք օդանավակայանի նախագծի վրա, որը ենթադրում է 500 միլիոն դոլարի ներդրում։ Հավակնություն ունենք՝ կառուցելու տարածաշրջանի լավագույն օդանավակայաններից մեկը Թբիլիսիում: Երկրորդ փուլում նախատեսվում է Բաթումի օդանավակայանի ընդլայնում և ամբողջական արդիականացում»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ի դեպ, 2022 թվականի դեկտեմբերին Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Անակլիա նավահանգիստը կկառուցվի կառավարության մասնակցությամբ, և պետությանը կունենա նավահանգստի 51 տոկոս բաժնեմաս։

Անակլիայի նավահանգիստը տնտեսական, քաղաքական և ռազմաքաղաքական առանցքային դեր ունի. կարծիքներ